Ավագ տարիքի դպրոցականների համար FAST-ը հայտարարել է IOAI միջազգային AI օլիմպիադայի ազգային փուլի մասին
2 րոպեի ընթերցում

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարել է ՀՀ բոլոր ավագ տարիքի դպրոցականների համար IOAI միջազգային AI օլիմպիադայի ազգային փուլ անցկացնելու մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են FAST հիմնադրամից, օլիմպիադան անցկացվում է առաջին անգամ։
«Ընթացիկ տարվա օգոստոսի 2-8-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք միջազգային օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող ազգային թիմի ձևավորման համար FAST-ը՝ որպես Հայաստանում IOAI-ի հավատարմագրված կառույց, այս տարի 1-ին անգամ կանցկացնի ազգային եռափուլ ընտրություն»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ այդմ՝ նախատեսված է ինքնագնահատման փուլ, որը կանցկացվի հունիսի 1-ին առցանց ձևաչափով, որակավորման փուլ՝ հունիսի 9-ին, առկա ձևաչափով և ազգային եզրափակիչ փուլ՝ առկա ձևաչափով, որի ժամանակացույցի մասին կհայտարարվի շուտով։
Մասնակցությունը բաց է մինչև 20 տարեկան ՀՀ բոլոր ավագ տարիքի դպրոցականների համար։
Գրանցումը նախատեսված է մինչև մայիսի 26-ը հետևյալ հղումով։
Օլիմպիադայի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ IOAI Հայաստանի պաշտոնական կայքում։
Հիմնադրամից նշել են, որ IOAI օլիմպիադան ամենամրցակցայիններից է աշխարհում, միավորում է աշխարհի 126 երկրի և այս տարի 1-ին անգամ կանցնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական հովանու ներքո։