Թուրքիայի հետ սահմանի բացումը միայն դրական ազդեցություն կունենա Հայաստանի վրա. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկություններ չունի մոտակա օրերին Թուրքիայի կողմից Հայաստան-Թուրքիա սահմանի բացման վերաբերյալ, սակայն շեշտում է, որ ինքը շատ կուրախանա, եթե նման բան տեղի ունենա։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձել  լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, թե թուրքական լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում մոտակա օրերին Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին:

«Ուղիղ տեղեկատվություն չունեմ, բայց, եթե պարզվի, որ այդպիսի բան կա, ես շատ կուրախանամ: Ես նկատեցի նաև, որ ընդդիմության որոշ շրջանակներ վախի մթնոլորտ են տարածում սահմանների բացման վերաբերյալ։ Նրանց ասածից ստացվում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը մի բան էլ լավություն են արել մեզ, որ սահմանը փակել են: Մինչդեռ 30 տարի Հայաստանը միջազգային հարթակներում բողոքել է, որ Թուրքիան ու Ադրբեջանն իրեն շրջափակել են։

Անկեղծ եմ ասում, ես չունեմ սահմանի բացման մասին տեղեկություն։ Մենք ուզում ենք, որ դա տեղի ունենա, և շատ լավ կլինի, որ դա տեղի ունենա, և դա տրամաբանորեն տեղի ունենա։ Երբ դա տեղի ունենա, ես կողջունեմ»,- նշեց վարչապետը՝ շեշտելով, որ դա միայն դրական ազդեցություն կունենա Հայաստանի վրա։

Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել 2022 թվականից՝ փոխադարձաբար նշանակելով ներկայացուցիչների կարգավորման գործընթացում։ Կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչը Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայի ներկայացուցիչը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների մի քանի հանդիպումների արդյունքներով պայմանավորվածություն էր ձեռք բերել Հայաստան-Թուրքիա սահմանը սկզբնական փուլում երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացելու վերաբերյալ, սակայն այդ պայմանավորվածությունը մինչ այս պահը կյանքի չի կոչվել։

Հայերեն English فارسی ქართული Русский Türkçe 中文

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի