Իրան

Իրանն ԱՄԷ-ին մեղադրել է իր դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային անմիջական մասնակցության մեջ

1 րոպեի ընթերցում

Իրանն ԱՄԷ-ին մեղադրել է իր դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային անմիջական մասնակցության մեջ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեղադրել է Արաբական Միացյալ Էմիրություններին Թեհրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային անմիջական մասնակցության մեջ՝ կոչ անելով ԱՄԷ-ին վերանայել իր քաղաքականությունը։

«Երեկ հայտնի դարձավ, որ Նեթանյահուն պատերազմի ժամանակ մեկնել է ԱՄԷ և Աբու Դաբի։ Նաև պարզվել է, որ նրանք մասնակցել են այդ հարձակումներին և, հնարավոր է, նույնիսկ ուղղակիորեն գործել  են մեր դեմ։ Ուստի ԱՄԷ-ն այդ ագրեսիայի ակտիվ մասնակիցն է, և դրանում ոչ մի կասկած չկա», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է Արաղչին Telegram-ի իր ալիքում։

Իրանի արտաքին գործերի նախարարի կարծիքով՝ «ԱՄԷ-ի դաշինքն Իսրայելի հետ» չպաշտպանեց Էմիրություններին հակամարտության ժամանակ։ Նա կոչ է արել ԱՄԷ-ին վերանայել իր արտաքին քաղաքականությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում