Փաշինյանը մտավախություն չունի, որ 102-րդ ռազմաբազան կգործադրվի ՀՀ-ում ձերբակալված ՌԴ քաղաքացիներին պաշտպանելու համար

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մտավախություն չունի, որ Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան գործի կդրվի Հայաստանում ձերբակալված Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին պաշտպանելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՌԴ պետդումայի կողմից ընդունված օրենքին, որով ՌԴ նախագահին իրավունք է վերապահվում ռուսական բանակն օգտագործել արտերկրում ՌԴ քաղաքացիներին պաշտպանելու համար, եթե նրանք ենթարկվեն ձերբակալման կամ քրեական հետապնդման այնպիսի օտարերկրյա դատարանների կողմից, որոնց իրավասությունը Մոսկվան չի ճանաչում:

«Մտավախություն չկա, որովհետև, անկախ նրանից, թե ինչ օրենքներ են գործում Ռուսաստանում, 102-րդ ռազմաբազան պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում և Հայաստանի իրավազորության ներքո»,- ասաց Փաշինյանը:

Ռուսաստանի Պետդուման մայիսի 13-ին ընդունել է օրենքի նախագիծ, որով ՌԴ նախագահին իրավունք է  վերապահվում ՌԴ զինված ուժերն օգտագործել արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար, եթե նրանք ենթարկվեն ձերբակալման կամ քրեական հետապնդման այնպիսի օտարերկրյա դատարանների կողմից, որոնց իրավասությունը Մոսկվան չի ճանաչում։ Օրենքն ուղղված է «ոչ բարեկամական պետությունների» դեմ և լրացնում է գործող նորմերը, որոնք թույլ են տալիս ՌԴ նախագահին զորքեր մտցնել ՌԴ շահերին սպառնացող վտանգի դեպքում։ 

Հայերեն English فارسی 中文

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին