Հայաստանում ընտրակաշառքով այլևս հնարավոր չէ հարց լուծել. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հայաստանում այլևս հնարավոր չի համարում ընտրակաշառքով հարց լուծելը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտնեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից պարբերաբար հրապարակվող հաղորդագրություններին՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մասնակից քաղաքական ուժերի կողմից ընտրակաշառք տալու կամ խոստանալու դեպքերի վերաբերյալ:

«Երևույթները մտահոգիչ են, պետք է լրջորեն պայքարենք ընտրակաշառքների դեմ: Թույլ տվեք համոզմունք արտահայտել, որ ընտրակաշառքով Հայաստանում այլևս հնարավոր չէ հարց լուծել, հնարավոր է մի քանի ձայն փախցնել»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընտրակաշառքի դեմ լավ են պայքարում իրավապահ մարմինները, հատկապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեն:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար հաղորդագրություններ է հրապարակում առավելապես «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք տալու կամ խոստանալու դեպքերի վերաբերյալ՝ հրապարակելով նաև ձայնագրություններ։

Հայերեն English ქართული

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է