Քաղաքականություն

Հայաստանի խորհրդարանական ընտրություններն աշխարհաքաղաքական համատեքստ չունեն․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի խորհրդարանական ընտրություններն աշխարհաքաղաքական համատեքստ չունեն․ Փաշինյան

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն աշխարհաքաղաքական համատեքստ չունեն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք տեսնո՞ւմ է Հայաստանում կայանալիք ընտրություններին արտաքին միջամտության փորձեր և արդյոք նման միջամտության մաս է համարում այն, որ ՌԴ-ում տարբեր կուսակցությունների ղեկավարներ հայտարարում են, որ ՌԴ-ն չպետք է ճանաչի ընտրությունների արդյունքները, եթե գործող իշխանությունները վերընտրվեն։

«Ե՛վ քաղաքական գործընթացի մասնակից ուժեր, և՛ մեկնաբաններ, և Հայաստանից դուրս գտնվող ուժեր այս ընտրություններում աշխարհաքաղաքական ենթատեքստ են տեսնում: Աշխարհաքաղաքական ենթատեքստ կամ համատեքստ չունեն այս ընտրությունները, չեն էլ կարող ունենալ՝ մի պարզ տրամաբանութամբ․ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է բալանսավորման և բալանսավորված քաղաքականություն: Մեր քաղաքականությունների մեջ ոչ մի դավադրություն, ընդդեմ գործողություն չկա»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը միշտ պետք է ունենան այլընտրանք:

«Կա՛ Եվրոպական միություն, կա Եվրասիական տնտեսական միություն, մեր ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա որոշելու, թե որ ռազմավարությունն է իր համար ամենահեռանկարայինն ու ձեռնտուն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում