Աշխարհ

Հնդկաստանի հյուսիսում 56 մարդ է զոհվել փոթորկի և տեղատարափ անձրևների պատճառով

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի հյուսիսում 56 մարդ է զոհվել փոթորկի և տեղատարափ անձրևների պատճառով

Առնվազն 56 մարդ է զովել Հնդկաստանի Ութար Փրադեշի հյուսիսային նահանգի մի քանի շրջաններում մոլեգնած սաստիկ  փոթորկի և տեղատարափ անձրևների հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է PTI  գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների տվյալները:

Մեծ մասը զոհվել է՝ մնալով փլուզված պատերի և ծածկերի տակ։ Մի քանի մարդ մահացել էր կայծակի հարվածից և ծառերի ընկնելու հետևանքով։

Նահանգի ​​իշխանությունները տարբեր գերատեսչությունների պաշտոնատար անձանց  հանձնարարել են այցելել տուժած շրջաններ և օգնությունը ցույց տալ տարերքի հետևանքով տուժածներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում