Ժամանակակից արվեստի և գրահրատարակչության միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտում ընդգրկված է 5 հիմնական ուղղություն

6 րոպեի ընթերցում

Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ժամանակակից արվեստի և գրահրատարակչության ոլորտների 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյանը:

Ներկայացնելով միջնաժամկետ ծախսային ծրագրերի հիմնական ուղղությունները՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է, որ պլանավորված բոլոր աշխատանքները բխում են ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունից, որը սահմանում է ոլորտի զարգացման տեսլականը, գերակայություններն ու նպատակները։ Ըստ այդմ՝ ժամանակակից արվեստի ոլորտում տարբեր ուղղություններով շարունակվելու են գործող հիմնական ծրագրերը, ինչպես նաև մեկնարկելու են նոր նախաձեռնություններ:

Նախարարի տեղակալն անդրադարձել է ռազմավարական 5 հիմնական ուղղություններին, որոնք կազմում են միջնաժամկետ ծախսային ծրագրի առանցքը՝ կինեմատոգրաֆիա, գրահրատարակչություն, արվեստների ծրագիր, մարզերի մշակութային զարգացում, և մշակութային և գեղագիտական դաստիարակություն:

Կինեմատոգրաֆիա

Կինեմատոգրաֆիայի ծրագրի նպատակն է աջակցել կինոարվեստի և կինոարտադրության զարգացմանը, հայկական ավանդույթների շարունակականությանը և կինոարվեստի հանրահռչակմանը: Հայկական կինոարտադրանքի տարածման, Հայաստանում և միջազգային ասպարեզում հայրենական կինոարտադրության ներկայացման, կինոժառանգության թվայնացման գործառույթներն իրականացվում են ոլորտի քաղաքականությունն իրականացնող Կինոյի հիմնադրամի և դրամաշնորհային ծրագրերի մրցույթներում հաղթած կազմակերպությունների միջոցով:

Գրահրատարակչություն

Գրահրատարակչության ծրագրի նպատակն է նպաստել գրականության հրատարակմանը, տարածմանը և հանրահռչակմանը: Գրական դաշտի բոլոր օղակների հավասարաչափ զարգացման, գրական արտադրանքի միջոցով գրական-մշակութային ժառանգության պահպանման, տարածման և հանրահռչակման, միջազգային համագործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծման գործառույթներն իրականացվում են դրամաշնորհային ծրագրերի մրցույթներում հաղթած կազմակերպությունների միջոցով:

Արվեստ

Արվեստների ծրագրի նպատակն է նպաստել ազգային հենքի վրա ժամանակակից թատերարվեստի, երաժշտարվեստի, կերպարվեստի և պարարվեստի զարգացմանը և հանրահռչակմանը: Մշակութային արտադրանքի ստեղծման, մրցակցային դաշտի ձևավորման,  մշակութային ծառայությունների որակի բարելավման ու մատչելիության ապահովման,  ստեղծագործական ներուժ ունեցող անհատների  գործունեության համար բարենպաստ դաշտի ձևավորման, միջազգային մշակութային գործընթացներում երիտասարդ ստեղծագործողների ինտեգրմանն աջակցելու, միջազգային ասպարեզում ժամանակակից ազգային մշակույթի ներկայացման գործառույթներն իրականացվում են 21 թատերահամերգային կազմակերպությունների, ինչպես նաև դրամաշնորհային մրցույթներում հաղթած հասարակական կազմակերպությունների միջոցով:

Մարզերի մշակութային կյանքի զարգացում

Մարզերի մշակութային զարգացման ծրագրի նպատակն է նպաստել մարզերում մշակութային կյանքի և մշակութաստեղծ գործունեության ակտիվացմանը: Մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, համայնքներում մշակույթի հասանելիության և տեղերի բնակչության ընդգրկվածության ընդլայնման գործառույթներն իրականացվում են դրամաշնորհային մրցույթներում հաղթած կազմակերպությունների միջոցով:

Մշակութային և գեղագիտական դաստիարակություն

Երեխաների հոգևոր և գեղագիտական ընդունակությունների բացահայտման և զարգացման, գեղարվեստական  կրթության որակի և  գեղագիտական դաստիարակության մատչելիության ապահովման, մշակութային ծառայությունների որակի բարձրացման, մշակութային-կրթական ծառայությունների որակի բարձրացման, ՀՀ քաղաքացիների ձևավորմանը նպաստող արժեքահենք և մշակութահենք նպատակային ծրագրերի իրականացմանը նպաստող գեղագիտական դաստիարակության ծրագրերի իրականացման գործառույթներն իրականացվում են մշակութային ծառայություններ մատուցող պետական, համայնքային կազմակերպությունների, ինչպես նաև դրամաշնորհային մրցույթներում հաղթած հասարակական կազմակերպությունների միջոցով:

Հանդիպման ընթացքում ներկաներն ուղղել են իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են մրցութային դրամաշնորհների ուղղությունների համալրմանը,  հատկացումների չափորոշիչների վերանայմանը, արվեստագիտական ռեզիդենսների անցկացման չափորոշիչների հստակեցմանը, հոբելյանական միջոցառումների  կազմակերպմանը և այլն: Անդրադարձ է կատարվել նաև մշակույթի ոլորտում արհեստական բանականության բաղադրիչի ավելացման, ներկայացվող ծրագրերի պլանավորման, արվեստի ոլորտին հատկացվող ֆիանսավորման չափերի ավելացման և մրցութային դրամաշնորհների պարագայում ֆինանսավորման նոր մոդելների ներդրմանն առնչվող հարցերին:

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին