Եվրոպա

Սերբիայում առաջին անգամ անցկացվում են ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ

2 րոպեի ընթերցում

Սերբիայում առաջին անգամ անցկացվում են ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ

Բելգրադը Նեապոլում ՆԱՏՕ-ի Ուժերի միացյալ հրամանատարության հետ համատեղ առաջին անգամ մեկնարկել է  զորավարժություններ, որոնք կանցկացվեն «Յուգ» բազայում և Բորովացի զորավարժարանում՝ Բույանովաց բաղաքի շրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանական գերատեսչությունը:

«Սերբիայի զինված ուժերի և Իտալիայի, Ռումինիայի ու Թուրքիայի զինված ուժերի մոտ 600 անդամներ են մասնակցում «ՆԱՏՕ-Սերբիա» զորավարժություններին՝ Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Սերբիայից, Թուրքիայից, Ֆրանսիայից և Չեռնոգորիայից ռազմական ստրատեգների և դիտորդների ներկայությամբ…. Երկշաբաթյա դաշտային միջոցառումների ընթացքում կմշակվեն մարտավարություններ, որոնք օգտագործվում են խաղաղապահ գործողություններում, ինչպիսիք են բազաների պահպանությունը, հսկիչ անցակետերի աշխատանքը, զանգվածային հավաքների վերահսկումը և քաղաքային մարտերը», - ասվում է հայտարարության մեջ:

Գերատեսչությունում ընդգծել են, որ զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 23-ը և իրենցից կներկայացնեն Սերբիայի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ համագործակցության շարունակությունը՝ հավասար պայմաններով և հարգելով Սերբիայի ռազմական չեզոքությունը:

Այս զորավարժությունները նշանակալի համագործակցություն են համարվում Սերբիայի և ՆԱՏՕ-ի միջև. դաշինքը ռմբակոծել էր երկրի մայրաքաղաք Բելգրադը շուրջ 30 տարի առաջ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում