Իրան

Իրանում 3483 մարդ է զոհվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով

1 րոպեի ընթերցում

Իրանում 3483 մարդ է զոհվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով

Իրանում ավելի քան 3480 մարդ է զոհվել ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերի ծավալած ռազմական գործողությունների 40 օրվա ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս թարմացված տվյալները հրապարակել է Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչ Հոսեյն Քերմանփուրը։

«Զոհվածների թիվը կազմում է 3483», - մեջբերել է նրա խոսքն Իրանի SNN հեռուստաալիքը։

Քերմանփուրը հավելել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով վիրավորվել է մոտ 40 000 մարդ։

Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել էր 3375 զոհի մասին։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ են սկսել Իրանի դեմ։ Ապրիլի 8-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հայտարարվել է երկշաբաթյա հրադադար, որն այնուհետև անորոշ ժամկետով երկարաձգվել է։ Պակիստանի միջնորդությամբ կողմերի միջև բանակցություններն առայժմ արդյունք չեն տվել։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում