ԱՄՆ հետախուզական տվյալները վկայում են, որ Իրանը դեռ ունի զգալի հրթիռային կարողություններ. NYT

3 րոպեի ընթերցում

Իրանը գործառնական հասանելիություն ունի Հորմուզի նեղուցի երկայնքով տեղակայված իր 33 ստորգետնյա հրթիռային բազաներից 30-ին, ինչը ենթադրում է, որ Իրանի զինված ուժերը ներկայում շատ ավելի ուժեղ են, քան վստահեցնում էր ԱՄՆ նախագահը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզության վերջին տվյալներին ծանոթ աղբյուրների։

Նրանց խոսքով՝ այս տեղեկատվությունն առավել մտահոգիչ է բարձրաստիճան պաշտոնյաների համար, քանի որ այդ բազաների հասանելիության վերականգնումը կարող է սպառնալիք ներկայացնել Հորմուզի նեղուցով անցնող ամերիկյան ռազմանավերի և նավթատար լցանավերի համար։

Աղբյուրները հավելել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հրապարակային հռետորաբանությունն Իրանի բանակի ջախջախիչ պարտության մասին կտրուկ հակասում է այն ամենին, ինչ ԱՄՆ հետախուզական գործակալությունները փակ դռների հետևում հայտնում են քաղաքական գործիչներին։

Վերջին բոլոր հաշվետվությունների համաձայն՝ Իրանը վերականգնել է երկրի ողջ տարածքում գտնվող իր ստորգետնյա հրթիռային պահեստների և արձակման կայանքների մոտ 90%-ի հասանելիությունը և դեռևս տիրապետում է իր շարժական արձակման կայանքների և պատերազմից առաջ ստեղծված հրթիռային զինանոցի մոտ 70%-ին, նշել են աղբյուրները։

Նրանք ընդգծել են, որ այս զինանոցը ներառում է ինչպես բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են թիրախավորել տարածաշրջանի այլ երկրներ, այնպես էլ ավելի քիչ քանակությամբ թևավոր հրթիռներ, որոնք կարող են օգտագործվել ավելի փոքր հեռավորության վրա գտնվող ցամաքային կամ ծովային թիրախների դեմ։

Նշվում է, որ նոր հետախուզական տվյալներից կարելի է ենթադրել, որ Թրամփը և նրա ռազմական գծով խորհրդականները գերագնահատել են ԱՄՆ զինված ուժերի կողմից իրանական հրթիռային բազաներին պատճառված վնասը։

Թերթի աղբյուրների հաղորդմամբ՝ այս արդյունքներն ընդգծում են այն մարտահրավերը, որի առջև կանգնած կլինի Թրամփը, եթե մեկ ամիս առաջ համաձայնեցված հրադադարը խախտվի։ Նրանք հավելել են, որ ԱՄՆ զինված ուժերն արդեն սպառել են իրենց կարևորագույն զինամթերքի պաշարների մեծ մասը, մինչդեռ Իրանը պահպանում է զգալի ռազմական ներուժ, այդ թվում՝ կենսականորեն կարևոր Հորմուզի նեղուցի շրջանում։

Իր հերթին, ԱՄՆ նախագահը գրառում է արել Truth Social-ում՝ նշելով, որ «կեղծ լուրեր» տարածող լրատվամիջոցների այն պնդումները, թե Իրանի զինված ուժերը լավ վիճակում են, ըստ էության, «պետական դավաճանություն է» և «կեղծ ու նույնիսկ անհեթեթ» հայտարարություն։ Թրամփի խոսքով՝ նման պնդումներով ԶԼՄ-ներն օգնում են թշնամուն։ 

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ