Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Մայիսի 28-ի զորահանդեսից

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ է արել Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը,  ներկա լինել  Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք զորահանդեսին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը, որն այս պահին արձակուրդում է և մասնակցում է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք նախընտրական քարոզարշավին, այդ մասին ասել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Ով բանակի հետ կապված լրացուցիչ հարցեր ունի, այդ զորահանդեսը շատերի հարցերի պատասխանները կտա։ Ընդ որում, ես հանձնարարել եմ, որ զորահանդեսի սպառազինությունը ոչ թե գա հրապարակով անցնի գնա, այլ ասել եմ, որ այդ սպառազինությունը պետք է մտնի Հանրապետության հրապարակ, գնա Տիգրան Մեծի պողոտայով, երևի, կձգվի մինչև Երկաթգծի կայարան։ Իհարկե, երկու կողմից մենք կունենանք արգելապատնեշներ, որ մարդիկ շատ չմոտենան։ Եվ ես հանձնարարել եմ, որ թողնեն քաղաքացիները գան,  տեսնեն և գնահատեն»,- ասել է վարչապետը։

Նա հավելել է՝ կանխատեսում ունի, որ այդ օրը Երևանի ռեստորանները շատ աշխատանք են ունենալու, որովհետև քաղաքացիների մոտ, որոնք ներկա կլինեն զորահանդեսին, դրանից հետո քեֆ անելու ցանկություն է առաջանալու, որովհետև նրանք բոլորովին ուրիշ բանակ են տեսնելու։

«Բայց նաև, որպեսզի մենք բանակը դարձնենք խաղաղություն, այլ ոչ թե պատերազմի գործիք, մենք ասում ենք, որ Հայաստանի բանակը Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանությունից դուրս ուրիշ որևէ խնդիր չունի լուծելու։ Մենք սա պետք է արձանագրենք՝ որպես ժողովրդական պետական պայմանավորվածություն, որ մենք բոլոր հնարավոր միջոցներով մեր պաշտպանունակությունը կբարձրացնենք, բայց մենք Հայաստանի ինքնիշխան սահմանից այն կողմ ռազմական խնդիրներ չենք ունենալու, ագրեսիվ քաղաքականության չենք վարելու»,- նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ բանակը երկրի սահմաններից դուրս կգա բացառապես այն դեպքերում, երբ միջազգային պայմանագրերի հիման վրա կմասնակցի խաղաղապահ առաքելությունների։

Հայաստանում  մայիսի 28-ին կանցկացվի զորահանդես, որի ժամանակ ցուցադրվելու է վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը։

Հայերեն English Español فارسی Русский Türkçe

Շենգավիթի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը հրաժարական է տվել

Գարեգին Բ-ի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամսվա ազատազրկման՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի առաջնորդների գագաթնաժողովում ՀՀ անունից հանդես է եկել ազգային հայտարարությամբ

Երևանում կայացավ կոգնիտիվ անվտանգության և դիմակայունության ամրապնդման հարցերին նվիրված միջոցառում

ԱրարատԲանկը Գյումրիում ներկայացել է ՓՄՁ ֆինանսավորման աննախադեպ՝ 9.9% բիզնես վարկի առաջարկով

Նոյեմբերի 13-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի կառավարությունը վավերացրել է Ուկրաինայի հետ  ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը. Moldpres

Էստոնիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ-ից Ռուսաստանի հետ պետք է բանակցեն Կոշտան և Կալասը

Լիտվայի նախագահը ողջունել է Փաշինյանի և Ալիևի ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ