Գրենլանդիայի վարչապետն առաջընթաց է նշել ԱՄՆ-ի հետ բանակցություններում

1 րոպեի ընթերցում

Դանիայի, Գրենլանդիայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները դանիական ինքնավար տարածքի շուրջ առաջընթաց են գրանցում, սակայն դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել, հայտարարել է Գրենլանդիայի վարչապետ Յենս Ֆրեդերիկ Նիլսենը ժողովրդավարությանը նվիրված Կոպենհագենի գագաթնաժողովում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Euractiv հրատարակությունը։

Նիլսենը դժվարացել է խոսել «կոնկրետ մանրամասների» մասին, սակայն, նրա խոսքով, արվել է «ճիշտ ուղղությամբ մի քանի քայլ»։

Նա նաև նշել է, որ ԵՄ անդամ երկրները կանգնած են եղել Գրենլանդիայի կողքին, երբ դրա կարիքն ամենաշատն է եղել։

Ըստ ԶԼՄ-ների՝ ԱՄՆ-ն, որն արդեն Գրենլանդիայի հյուսիսում ունի Պիտուֆիկի ռազմաբազան, ցանկանում է երեք նոր բազա բացել կղզու հարավում:

Կողմերը հունվարից ի վեր հինգ հանդիպում են անցկացրել։

Ավելի վաղ Թրամփը պնդում էր, որ Գրենլանդիան, լինելով Դանիայի մաս, պետք է մտնի Միացյալ Նահանգների կազմի մեջ։ Սա մեծ քննադատության էր արժանացել ինչպես Դանիայի, այնպես էլ Գրենլանդիայի իշխանությունների կողմից։ Ավելի ուշ Թրամփն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի առաջարկը՝ բանակցություններ վարել փոխզիջումային տարբերակի շուրջ։

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա