Սպորտ

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի մրցակիցն ԱՄՆ-ում փոխվել է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի մրցակիցն ԱՄՆ-ում փոխվել է

Փոխվել է բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցն ԱՄՆ-ում կայանալիք խաղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Ժամանակացույցում տեղի ունեցած փոփոխության պատճառով հունիսի 27-ին  ընտրանին ընկերական խաղում կմրցի Իռլանդիայի, ոչ թե Պանամայի հավաքականի հետ:

Հանդիպումը տեղի կունենա Լոս Անջելեսում: Այսպիսով, 2023 թվականի հիշարժան դիմակայությունից հետո, որում Հայաստանը իռլանդացիների նկատմամբ հաղթանակ է տարել 92-91 հաշվով, թիմերը կրկին կհանդիպեն միմյանց։ 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում