Մերձավոր Արևելք

Իսրայելն ԱՄԷ է ուղարկել «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության մարտկոցներ. ԱՄՆ դեսպան

2 րոպեի ընթերցում

Իսրայելն ԱՄԷ է ուղարկել «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության մարտկոցներ. ԱՄՆ դեսպան

Իսրայելը «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության մարտկոցներ է հանձնել Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) և ուղարկել է անձնակազմ դրանց սպասարկման համար՝ Իրանի հետ զինված հակամարտության ֆոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին Թել Ավիվում միջոցառման ժամանակ:

«Կցանկանայի գնահատանքի խոսքեր ասել Արաբական Միացյալ Էմիրություններին՝ Աբրահամյան համաձայնագրերի առաջին անդամին։ Հապա նայեք դրա առավելություններին։ Իսրայելը վերջերս նրանց է ուղարկել «Երկաթե գմբեթ» մարտկոցներ և անձնակազմ դրանց շահագործմանն օգնելու համար», - մեջբերում է դեսպանի խոսքը The Associated Press գործակալությունը:

Արաբական Միացյալ Էմիրությունները ճանաչել է Իսրայելը 2020 թվականին։ Դա քննադատության է արժանացել Իրանի կողմից։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարձակմանն ի պատասխան, Իրանը հարվածներ է հասցրել, այդ թվում, ԱՄԷ-ին, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքեր։

Աբրահամյան համաձայնագրերն արաբական երկրների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկկողմ համաձայնագրեր են, որոնք ստորագրվել են 2020 թվականին Իսրայելի և ԱՄԷ-ի ու Իսրայելի և Բահրեյնի միջև՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում