Երևան

Քաղաքապետարանում քննարկվել են Երևանի և Դելիի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Քաղաքապետարանում քննարկվել են Երևանի և Դելիի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականությունները կատարող Արմեն Փամբուխչյանը ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհաին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-հնդկական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև անդրադարձել 2008 թվականին Երևանի և Դելիի միջև ստորագրված բարեկամության մասին փոխըմբռնման հուշագրի իրականացմանն ուղղված քայլերին։

Արմեն Փամբուխչյանը նշել է, որ ակնկալում է դեսպանի աջակցությունը երկու քաղաքների միջև կապերի ակտիվացման հարցում։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև, որ Երևանը բաց է տարբեր ոլորտներում օտարերկրյա ներդրումների և համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում