Լատվիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում լրացուցիչ զորքեր տեղակայելու վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Լատվիայի իշխանությունները բանակցություններ են վարում ամերիկացի գործընկերների հետ՝ երկրում ԱՄՆ զինված ուժերի լրացուցիչ ստորաբաժանումների հնարավոր տեղակայման շուրջ՝ Գերմանիայից զորակազմի մի մասը դուրս բերելու Վաշինգտոնի որոշման ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Bloomberg TV-ի հետ հարցազրույցում հայտարարել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն։

«Մենք մեր ամերիկացի դաշնակիցների հետ զրուցում ենք մի քանի ուղղության շուրջ, նրանք մեզ համարում են օրինակելի դաշնակից։ Այնպես որ, մենք շատ ուրախ կլինենք  իրադարձությունների այդ զարգացումից», - ասել է հանրապետության արտաքին գործերի նախարարը։

Նա հավելել է, որ Լատվիան պատրաստ է ապահովել բոլոր համապատասխան ենթակառուցվածքները՝ երկրում ամերիկյան ներկայության ընդլայնման համար։

Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսն իր հերթին Bloomberg TV-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ կլինի ընդունելու ԱՄՆ զինված ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ։ Ավելի վաղ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան նույնպես հայտարարել էր, որ Գերմանիայից ամերիկյան զորակազմի մի մասի դուրսբերման դեպքում Լիտվան պատրաստ է այն տեղակայել իր մոտ։

Ավելի վաղ նման պատրաստակամություն էր հայտնել նաև Լեհաստանը։ Սակայն այս պահին Գերմանիայից դուրս բերվող 5000 ամերիկացի զինվորականներին Լեհաստան տեղափոխելու շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն ընթանում։ Այս մասին TVP Info հեռուստաալիքի եթերում հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Բեյդան։

Հայերեն Русский

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը