Վերակառուցվում է Կարճաղբյուր գյուղի զբոսայգին

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր գյուղում տեղական բյուջեի միջոցներով ընթանում են զբոսայգու վերակառուցման աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի  աշխատակազմից, ծրագրով նախատեսված է հիմնովին փոխել նախկին բազալտե պարիսպը, վերակառուցել տարածքում գտնվող հուշարձանը և երեսապատել պատվանդանը։ Բարեկարգման աշխատանքների շրջանակում շուրջ 450 քմ տարածքում հիմնվելու է սիզամարգ՝ դեկորատիվ թփերով, ինչպես նաև ձևավորվելու են ծաղկանոցներ։ Եվս 200 քմ տարածքում իրականացվում է անցուղիների սալիկապատում։ Նախատեսվում է նաև բազալտե սալերով նոր մուտքի կառուցում։

Այգու արևելյան հատվածում կառուցվում են մինի ֆուտբոլի և բասկետբոլի խաղադաշտեր՝ բնակավայրի երիտասարդների և երեխաների ակտիվ հանգիստն ու մարզական առօրյան խթանելու նպատակով։

Գլխավոր մուտքից դեպի հուշարձան տանող հատվածում տեղադրվելու են Կարճաղբյուրի զոհված հերոսների հուշատախտակները՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների։

Ծրագրով նախատեսված է նաև ամբողջ տարածքի արտաքին լուսավորության իրականացում գնդաձև լուսատուներով, ինչպես նաև երկու զրուցարանի տեղադրում՝ բնակիչների հանգստի և ժամանցի կազմակերպման համար։

«Զբոսայգում արդեն գործում է երեխաների համար նախատեսված խաղահրապարակը, որն արդեն դարձել է փոքրիկների սիրելի վայրերից մեկը։ Բարեկարգ և ժամանակակից հանրային միջավայրերի ստեղծումը շարունակում է մնալ համայնքային զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը։ Ծրագիրն իրականացվում է բացառապես համայնքային բյուջեի միջոցներով, որի ընդհանուր արժեքը կազմում է 65  միլիոն  դրամ:

Օրերս Կարճաղբյուր գյուղում աշխատանքային այց է կատարել Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը և դիտարկել  վերակառուցվող զբոսայգու շինարարական աշխատանքները»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։

Հայերեն

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս