ՀՀ ՄԻՊ-ը Գեղարքունիքի մարզում ծանոթացել է բնակիչների խնդիրներին

2 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցwv Գեղարքունիքի մարզում է: Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը քննարկում է անցկացրել ՄԻՊ աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման գրասենյակում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, անդրադարձ է կատարվել ստորաբաժանման գործունեության կազմակերպման մի շարք հարցերի։ Ամփոփվել են մարզին վերաբերելի՝ մարդու իրավունքներին առնչվող խնդիրները, քննարկվել դրանց լուծմանն ուղղված առաջարկները։

Մասնավորապես՝ հանրային տրանսպորտի, առողջության պահպանման իրավունքի, համայնքային ենթակառուցվածքների մատչելիության ապահովման, հանրային ծառայությունների հասանելիության, զբաղվածության, բռնի տեղահանված անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների իրավունքների պաշտպանության, թափառող կենդանիների հետ կապված, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին առնչվող, ինչպես նաև սոցիալ-տնտեսական բնույթի հիմնահարցերն ու դրանց համակարգային լուծման հնարավորությունները։

Մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Հովեյանը ներկայացրել է քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի շրջանակը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու կիրառվող մեթոդաբանությունը, ինչպես նաև պետական իրավասու մարմինների հետ համագործակցության ձևաչափը՝ քաղաքացիների խնդիրների լուծման տեսանկյունից։

Քննարկվել են նաև այն խնդիրները, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրաձայնվելու արդյունքում ստանում են ընթացիկ լուծումներ: Օրինակ` հանրային տրանսպորտի, նոր կառուցվող դպրոցների կառուցման ընթացքի, քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրման և այլ հարցեր:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև աշխատանքային մեթոդաբանության կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցերի, տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Պաշտպանը կարևորել է մարզային այցերը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալու մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին և առավել հասցեական արձագանքելու դրանց

Հայերեն

Սևանի երաժշտական դպրոցը հյուրընկալել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչներին և սաներին

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Կատարի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տրանսպորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Սևանում աղբի տեսակավորված թափոնները ստանում են երկրորդ կյանք

Հրազդան գետում անցկացվել է բայդարկաների և կանոեների հուշամրցաշար

Ռուբիոն բացառել է Իրանի՝ միջուկային զենք ունենալու հնարավորությունը՝ սպառնալով «կործանարար» պատժամիջոցներով

Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում

Հայտնի են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թ. դափնեկիրները

Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար

Շիրակի մարզի երկու համայնքում ընթացքի մեջ է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը

Ֆրանսիան դադարեցրել է լուսաձայնային նռնակների կիրառումը դրանց պայթյունի հետևանքով աշակերտի՝ ձեռքից զրկվելուց հետո