Եվրահանձնաժողովը մտադիր է հաջորդ շաբաթ Կիևին տրամադրել 90 միլիարդ եվրոյի առաջին մասնաբաժինը
1 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովն ակնկալում է հաջորդ շաբաթ Կիևին տրամադրել 2026-2027 թվականների համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի ռազմական ֆինանսավորման ծրագրի առաջին մանսաբաժինը, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ ժամանելով Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ նրա զրույցի տեսանյութը տարածել է ԵՄ արտաքին գործերի խորհուրդը։
«Մենք ակնկալում ենք առաջին վճարումներն անել արդեն հաջորդ շաբաթ», - հայտարարել է նա՝ պատասխանելով ուկրաինացի լրագրողների հարցին 90 միլիարդ եվրոյի ծրագրից միջոցների տրամադրման ժամկետների վերաբերյալ:
ԵՄ խորհուրդն ապրիլի վերջին հաստատել է Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը՝ 2026-2027 թվականներին երկրի ֆինանսական և ռազմական կարիքները հոգալու համար։