Իրան

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում: Իրանն ու ԱՄՆ-ը միջնորդների օգնությամբ աշխատում են 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիր մշակելու շուրջ, որը կսահմանի պատերազմը դադարեցնելու մեկամսյա բանակցությունների պարամետրերը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  այս մասին  հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Նշվում է, որ նախագիծը նախատեսում է Իրանի միջուկային ծրագրի քննարկում, Հորմուզի նեղուցում լարվածության թուլացում և իրանական բարձր հարստացված ուրանի պաշարների հնարավոր փոխանցում այլ երկրի:

Միևնույն ժամանակ, պարբերականի զրուցակիցներն ընդգծել են, որ առանցքային հարցերը մնում են չլուծված և կարող են հանգեցնել բանակցությունների ձախողման:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում