ԱՄՆ-ն չի ցանկանում ժամանակ վատնել ռուս-ուկրաինական հակամարտության վրա՝ առանց բանակցություններում առաջընթացի. Ռուբիո
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն չի ցանկանում ժամանակ վատնել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերի վրա, եթե բանակցություններում առաջընթաց չի տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հռոմում լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք չենք ցանկանում ժամանակ վատնել, ժամանակ և ուժ ներդնել մի գործընթացում, որն առաջ չի շարժվում։ Սակայն եթե մենք տեսնենք որպես միջնորդ հանդես գալու հնարավորություն, և որ դա երկու կողմերին կմոտեցնի հաշտության համաձայնագրերին, ապա մենք կցանկանայինք դա տեսնել», - նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Կարդացեք հոդվածը` Русский