Իրան

Արաղչին հայտարարել է, որ Իրանի հրթիռային կարողությունները գերազանցում են մինչև պատերազմը եղած մակարդակը

2 րոպեի ընթերցում

Արաղչին հայտարարել է, որ Իրանի հրթիռային կարողությունները գերազանցում են մինչև պատերազմը եղած մակարդակը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ռազմական գործողություններ է ընտրում, երբ դիվանագիտությունը հնարավոր է՝ հավելելով, որ իրանցիները երբեք չեն զիջի ճնշմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արաղչին հայտարարություն է տարածել X-ում։

«Ամեն անգամ, երբ սեղանին դիվանագիտական ​​լուծում է դրվում, ԱՄՆ-ն անխոհեմ ռազմական արկածախնդրության է դիմում։ Սա կոպիտ ճնշման մարտավարությո՞ւն է, թե՞ սփոյլերի արդյունք, որը կրկին ԱՄՆ նախագահին խաբեությամբ ներքաշում է մեկ այլ ճահճի մեջ։ Անկախ պատճառներից, արդյունքը նույնն է. իրանցիները երբեք չեն զիջում ճնշմանը», - նշել է նա։

Իրանի հրթիռային կարողությունների վերաբերյալ Արաղչին նշել է, որ երկրի հրթիռային պաշարները և արձակման հզորությունը մեծացել են և չեն կազմում 75%` համեմատած մինչև փետրվարի 28-ը եղած մակարդակի հետ, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ սանձազերծեցին Իրանի դեմ։

 «Ճիշտ թիվն է 120%։ Ինչ վերաբերում է մեր ժողովրդին պաշտպանելու մեր պատրաստակամությանը, ապա այն կազմում է 1000%», - հավելել է Արաղչին։

Նա իր գրառմանը կցել է ԱՄՆ հետախուզության գնահատումների մասին վերլուծություն, ըստ որի՝ Իրանի մոտ մնացել է նախքան պատերազմն ունեցած շարժական կայանքների 75%-ը և հրթիռների մոտ 70%-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում