Կառավարությունը կգործարկի կաթի գնի սուբսիդավորման ծրագիր

3 րոպեի ընթերցում

Կառավարությունն առաջիկայում կընդունի կաթի արտադրության համար սուբսիդավորման ծրագրի նախագիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ, իշխող   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող  Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզի Գորայք բնակավայրում քաղաքացիների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով կաթի մթերման գնի խնդրին։

Այդուհանդերձ, վարչապետը կարևորել է խելացի անասնագոմերի ստեղծումը, որոնց դեպքում կաթի գինն անհամեմատ բարձր է՝ հաշվի առնելով արտադրության ու պահման ժամանակակից պահանջներին համապատասխան պայմանները։

Կաթի գնի սուբսիդավորման վերաբերյալ նախագծի հիմնավորման մեջ  նշվում է, որ կովերի ծնի ժամանակահատվածում, մասնավորապես, ապրիլ-օգոստոս ամիսներին կաթի արտադրությունը 3-4 անգամ գերազանցում է հոկտեմբեր-փետրվարի ցուցանիշներին, ինչի հետևանքով առաջարկը կրկնակի գերազանցում է պահանջարկին։ Դրանով պայմանավորված՝ կաթ մթերող կազմակերպությունները, ապրիլ-մայիս  ամիսներից մինչև հոկտեմբեր, 20-30 դրամով (երբեմն՝ ավելի շատ) նվազեցնում են կաթի մթերման գինը, ինչն էլ առաջացնում է ֆերմերների դժգոհությունը։ Իրավիճակը կարգավորելու նպատակով առաջարկվում է 1 կգ կաթի հաշվով 20 դրամ փոխհատուցում տրամադրել ապրիլ-օգոստոս ամիսներին արտադրված կաթի ողջ քանակության համար։

Ըստ այդմ՝ հանրապետության բոլոր մարզերի կովերի անմշակ կաթի արտադրությամբ զբաղվող՝ 3 գլուխ և ավել կովեր տնօրինող տնտեսավարող սուբյեկտներին 2026 թվականին նախատեսվում է տրամադրել աջակցություն՝ 3-ից մինչև 20 գլուխ կովերի համար՝ յուրաքանչյուր կովի համար հատկացնելով 15000 դրամի չափով սուբսիդավորում։ 

Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Կառավարության մի խումբ անդամներ մայիսի 8-ից արձակուրդում են՝ նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով։ 

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան