Կրթություն

ԿԳՄՍՆ-ն հաստատել է 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները

3 րոպեի ընթերցում

ԿԳՄՍՆ-ն հաստատել է 2026-2027 ուսումնական տարվա  դպրոցական արձակուրդների ժամկետները

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարանների սովորողների ուսումնական պարապմունքները սկսվելու են 2026 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվելու են 2027 թվականի մայիսի 21-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 22-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

1-ին դասարանում սովորողների աշնանային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի հոկտեմբերի 19-31-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Ձմեռային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 22-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 23-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Գարնանային արձակուրդները նախատեսված են 2027 թվականի մարտի 15-26-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2027 թվականի մարտի 15-27-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

2-րդ դասարանում սովորողների աշնանային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 26-30-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում,  2026 թվականի հոկտեմբերի 26-31-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Ձմեռային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 22-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 23-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Գարնանային արձակուրդները նախատեսված են 2027 թվականի մարտի 22-26-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2027 թվականի մարտի 22-27-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

3-12-րդ դասարաններում սովորողների աշնանային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 26-30-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի հոկտեմբերի 26-31-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Ձմեռային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 8-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 9-ը ներառյալ` 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։

Գարնանային արձակուրդները նախատեսված են 2027 թվականի մարտի 22-26-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2027 թվականի մարտի 22-27-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում