Իրան

Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է իր հարստացված ուրանը հանձնել ԱՄՆ-ին

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է իր հարստացված ուրանը հանձնել ԱՄՆ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ Իրանի հետ կարգավորման առաջարկը նախատեսում է Թեհրանի հրաժարում  միջուկային զենքից և «միջուկային փոշու» հանձնում Միացյալ Նահանգներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Fox News-ը։

Թրամփին հարց են ուղղել Իրանին ԱՄՆ-ի ներկայացրած առաջարկի մասին՝ ուղղված հակամարտության դադարեցմանը։

«Դա ավելին է, քան 1-էջանոց առաջարկ։ Դա առաջարկ է, որն, ըստ էության, ասում է, որ նրանք չեն ունենա միջուկային զենք։ Նրանք պատրաստվում են մեզ հանձնել միջուկային փոշին և շատ այլ բաներ, որոնք մենք ցանկանում ենք», - ասել է Թրամփը։

Նա նշել է, որ Իրանը համաձայնել է դրան՝ հավելելով, սակայն, որ «հաջորդ օրը նրանք մոռանում են, թե ինչի են համաձայնել»։

ԱՄՆ նախագահը «միջուկային փոշի» է անվանում բարձր հարստացված ուրանը, որը գտնվում է Սպահանի, Նաթանզի և Ֆորդոյի միջուկային օբյեկտներում, որոնց ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել 2025 թ. հունիսին:

Ինչ վերաբերում է համաձայնության հասնելու ժամկետներին, Թրամփը նշել է, որ դա կարող է տեղի ունենալ ցանկացած օր, կարող է նաև տեղի չունենալ։

«Կարծում եմ՝ նրանք ավելի շատ են գործարք ուզում, քան ես»։

Թրամփը նաև հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր հարվածների փոխանակմանը, հրադադարը պահպանվում է։

«Նրանք խաղացին մեզ հետ։ Մենք նրանց ջախջախեցինք», - նշել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում