Մերձավոր Արևելք

ԱՄՆ պետդեպն ազդարարել է Վաշինգտոնում մայիսի 14-15-ին իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացումը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետդեպն ազդարարել է Վաշինգտոնում մայիսի 14-15-ին իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացումը

Լիբանանի և Իսրայելի միջև ԱՄՆ միջնորդությամբ անցկացվող բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունենալու մայիսի 14-15-ին Վաշինգտոնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին РИА Новости-ին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Ավելի վաղ դիվանագիտական ​​աղբյուրը ռուսական լրատվական գործակալությանը հայտնել էր, որ բանակցությունների նոր փուլի ընթացքում Լիբանանը հուսով է համաձայնության հասնել լիակատար և անհապաղ հրադադարի վերաբերյալ, ինչը Բեյրութի համար բացարձակ առաջնահերթություն է։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում