Պատերազմի եռագլուխ ուժերից որևէ մեկը չպետք է հաղթահարի խորհրդարան անցնելու շեմը․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրն այն է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում չհաղթահարեն խորհրդարան անցնելու շեմը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Ազգային ժողովում խնդիր եմ ձևակերպել և այդ խնդրով մենք քաղաքացիների հետ աշխատելու ենք, որ պատերազմի եռագլուխ կուսակցություններից որևէ մեկը չհաղթահարի խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ խոսքը վերաբերում է «Հայաստան» դաշինքին, «Ուժեղ Հայաստան» դաշինքին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։

«Մեր ծրագիրը դա է, որ նրանցից որևէ մեկը պետք է չհաղթահարի խորհրդարան անցնելու անհրաժեշտ շեմը։ Կոնկրետ խոսում եմ «Հայաստան» դաշինքի, «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասին և խոսում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին»,- նշել է վարչապետը։

Փաշինյանը նաև արձագանքել է ընդդիմադիր ուժերի հայտարարություններին առաջիկա ընտրություններում իրենց  հաղթանակի մասին։

«Այդ ուժերը պետք է մտածեն խորհրդարան անցնելու մասին։ Որ ասում են հաղթելու ենք, ծիծաղելի է ուղղակի»,- հայտարարել է վարչապետը։

ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված է, որ կուսակցությունների համար խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը 4 տոկոսն է, մինչև երեք կուսակցությունների դաշինքի պարագայում շեմը 8 տոկոսն է, իսկ 3 և ավելի կուսակցությունների դեպքում՝ 10 տոկոս։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը բաղկացած է երեք կուսակցություններից, հետևաբար դաշինքի համար անցողիկ շեմը կլինի 10 տոկոսը։ «Հայաստան» դաշինքը բաղկացած է երկու կուսակցություններից, նրանց համար անցողիկ շեմը 8 տոկոսն է։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար էլ անցողիկ շեմը 4 տոկոս է։

Հայերեն

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի