Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարարը լեհական ռազմարդյունաբերական ընկերության ղեկավարների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարարը լեհական ռազմարդյունաբերական ընկերության ղեկավարների հետ քննարկել է  համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է լեհական ռազմարդյունաբերական ընկերություններից մեկը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այցի մասին տեսանյութը Պապիկյանը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Հանդիպել եմ ընկերության ղեկավար կազմի հետ և քննարկել համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր»,-տեսանյութին կից գրել է ՀՀ պաշտպանության նախարարը։ 

Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարը մայիսի 5-ին պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան, Վարշավայում մասնակցել է «Defence24 Days» համաժողովի բացման պաշտոնական արարողությանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում