Պակիստանը ողջունել է մոտակա ժամանակահատվածում ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

Պակիստանը ողջունել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմը դադարեցնելու հնարավոր համաձայնագրի մասին տեղեկությունները՝ հավելելով, որ այս փուլում լրացուցիչ տեղեկություններ չի բացահայտի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարության մեջ նշել է, որ որպես միջնորդ՝ երկիրը չի կորցնի կողմերի վստահությունը և լրացուցիչ մանրամասներ չի բացահայտի։

Արտաքին գործերի նախարարության խոսնակ Թահիր Անդրաբին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Պակիստանը պատրաստ է նպաստել երկխոսությանը։ Նա հավելել է, որ Պակիստանը կողջունի ցանկացած կարգավորում՝ անկախ վայրից։

«Եթե Պակիստանում համաձայնագիր կնքվի, դա մեզ համար պատիվ կլինի», - ասել է խոսնակը։

Ավելի վաղ Պակիստանի կառավարության աղբյուրները հայտնել էին, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը դադարեցնելու նպատակով խաղաղության բանակցությունների երկրորդ փուլի անցկացումը։

Պակիստանն ապրիլի 11-12-ին հյուրընկալել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների առաջին փուլը, սակայն կողմերը համաձայնության չեն հասել։

Առայժմ հայտնի չէ, թե որտեղ կանցկացվեն հնարավոր բանակցությունները։ Ըստ տարբեր աղբյուրների՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ Իսլամաբադում կամ Ժնևում։

Իրան

Շվեյցարիան հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցությունները հյուրընկալելու պատրաստակամության մասին

Հայերեն Русский

Երևանի ավագանին ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը

Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներին

Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը

Բուլղարիայում կայացած միջազգային համաժողովում քննարկվել է ԱԲ-ի ազդեցությունը մարդու իրավունքների վրա. BTA

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-13/10/26

Ասիական ինդեքսներն աճել են - 13/10/26

Եգիպտոսը հայտարարել է հութիների դեմ պայքարում Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին

Միրզոյանն ու Սիբիհան քննարկել են Հայաստան–Ուկրաինա հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Հնդկաստանում ձերբակալվել են ընտրությունների պատասխանատուի հրաժարականը պահանջող երիտասարդական շարժման առաջնորդները