Իրան

Շվեյցարիան հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցությունները հյուրընկալելու պատրաստակամության մասին

1 րոպեի ընթերցում

Շվեյցարիան հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցությունները հյուրընկալելու պատրաստակամության մասին

Շվեյցարիայի կառավարությունը պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մելանի Գուգելմանը։

«Շվեյցարիան միշտ պատրաստ է առաջարկել իր բարի ծառայությունները», - ասել է նա՝ ի պատասխան ՏԱՍՍ-ի խնդրանքի՝ մեկնաբանելու Ժնևում բանակցությունների հնարավոր կազմակերպման մասին տեղեկությունները։

Գուգելմանը հավելել է, որ Շվեյցարիան պատրաստ է «աջակցել խաղաղության հաստատմանը նպաստող ցանկացած դիվանագիտական ​​նախաձեռնության»։

«Արտգործնախարարությունը կապեր է պահպանում բոլոր ներգրավված կողմերի հետ», - ընդգծել է նա։

Ավելի վաղ Axios-ի աղբյուրները հայտնել էին, որ Վաշինգտոնը և Թեհրանը մոտ են զինված հակամարտության դադարեցման վերաբերյալ հուշագրի ստորագրմանը։ Աղբյուրների խոսքով՝ նեղուցը բացելու, Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու և ԱՄՆ պատժամիջոցները վերացնելու մասին համաձայնագրի մանրամասների շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ Իսլամաբադում կամ Ժնևում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում