Պետք է առավել արդյունավետ դարձնենք համագործակցությունը «Վեոլիա ջուր»-ի հետ. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Առաջիկա հինգ տարվա ընթացքում ջրային խնդիրները լինելու են Հայաստանի կառավարության հինգ առաջնահերթություններից մեկը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հանրապետությունում հաճախակի դարձած ջրանջատումներին և «Վեոլիա ջուր» ընկերության հետ համագործակցության վերանայման հնարավորության վերաբերյալ հարցին։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում ջրային խնդիրները շարունակում են մնալ հրատապ՝ չնայած ոլորտում իրականացված ներդրումներին։

«Մեր ենթակառուցվածքների մաշվածությանն ավելանում է նաև կլիմայի փոփոխությունը, և մենք այս ուղղությամբ պետք է ակտիվ աշխատանքներ իրականացնենք»,- ասել է վարչապետը։

Նա նշել է, որ, իր գնահատմամբ «Վեոլիա ջուր» ընկերության ներուժն ամբողջ ծավալով չի օգտագործվել, և անհրաժեշտ է համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնել։

«Իմ կարծիքով՝ մենք «Վեոլիա ջուր» ընկերության ներուժը ամբողջ ծավալով չենք կարողացել օգտագործել, և պետք է այդ համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնենք, որպեսզի լուծենք ջրային խնդիրները՝ առաջնահերթ ապահովելով Երևանի, Գյումրիի և Վանաձորի շուրջօրյա ջրամատակարարումը»,- նշել է Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծել է նաև ոռոգման ջրի հասանելիության բարձրացման կարևորությունը՝ դա որակելով ռազմավարական ծրագիր։

Հայերեն English

Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կանի ԵԱՏՄ-ի օգտին

Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար

Գեղարքունիքում հավաստագրված սերմերով կատարված աշնանացանի դիմաց պետության կողմից կտրվի 672 միլիոն դրամի փոխհատուցում

Այս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվի

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել

Ո՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Մեր ժողովրդի համար խորհրդանշական ուղերձ պարունակող կերպարը չի կարող «թափառել» մի տեղից մյուսը. ԿԳՄՍ նախարարը՝ Վահագն Վիշապաքաղ հուշարձանի մասին

Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին

Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր