Իրան

Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ

1 րոպեի ընթերցում

Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ, սակայն կասկած է հայտնել, որ Թեհրանը կհամաձայնի այնպիսի համաձայնագրի, որը կբավարարի Վաշինգտոնին։

«Մենք գործ ունենք (Իրանում - խմբ.) մարդկանց հետ, ովքեր իսկապես ցանկանում են գործարք կնքել, և կտեսնենք, թե արդյոք նրանք կկարողանան առաջարկել այնպիսի պայմաններ, որոնք մեզ կբավարարեն», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Թրամփն ասել է Սպիտակ տանը Մայրերի օրվան նվիրված միջոցառմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում