Իրավունք

19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

1 րոպեի ընթերցում

19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված 19-ամյա Վ.Մ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեի  մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

Ավելի վաղ ոստիանությունից հայտնել էին, որ համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները 19-ամյա վարորդին  հայտնաբերել, ձերբակալել և ներկայացրել են նախաքննական մարմին։

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասի 19-ամյա բնակիչն ապրիլի 23-ին՝ ժամը 12.40-ի սահմաններում,  երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, ակնհայտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում բախվել է թիվ 53 համարի երթուղին սպասարկող ավտոբուսին և մեկ այլ մեքենայի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում