Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը

1 րոպեի ընթերցում

Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունում  մայիսի 6-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի մասնակցությամբ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետություն մեկնարկել է մայիսի 5-ին:

Հայերեն English Français Русский 中文