Քաղաքականություն

Հայաստանի Սահմանադրության հարցը միջազգային գործընկերների հետ քննարկման թեմա չէ. Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Սահմանադրության հարցը միջազգային գործընկերների հետ քննարկման թեմա չէ. Միրզոյան

Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը երկրի ներքին հարցն է, այդ հարցը միջազգային գործընկերների հետ քննարկման թեմա չէ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում անցկացված քննարկման ժամանակ այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով քննարկմանը ներկա մասնակիցներից մեկի դիտարկմանը, թե Ադրբեջանը պահանջում է, որպեսզի Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը՝ որպես խաղաղության արդեն իսկ նախաստորագրված համաձայնագիրը ստորագրելու պայման։

«Չկա նման պահանջ։ Ի՞նչ առումով եմ ասում չկա այդպիսի պահանջ, այն առումով, որ բանակցությունների երկկողմ օրակարգում նման թեմա չկա։ Բայց դա նրանց ընկալումն է, նրանք այդպես են ասում։ Ես լսել եմ, որ նրանք ասում են, որ պատրաստ չեն ստորագրել համաձայնագիրը, եթե մենք չփոխենք Սահմանադրությունը,  բայց մենք կարծում ենք, որ Սահմանադրությունը Հայաստանի ներքին հարցն է։ Հավանաբար, մենք հանրահաքվե կունենանք Սահմանադրության հետ կապված, բայց սա միջազգային գործընկերների հետ քննարկման թեմա չէ»,- ասել է Միրզոյանը։

Հայաստանն ու Ադրբեջանը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Հայաստանը դրանից հետո հայտարարել է, որ ցանկացած պահի պատրաստ է նաև ստորագրել համաձայնագիրը, սակայն ադրբեջանական կողմը որպես համաձայնագիրը ստորագրելու նախապայման է ներկայացնում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հարցը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում