Քաղաքականություն

«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում հանդիպել են Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարները

1 րոպեի ընթերցում

«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում հանդիպել են Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարները

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Մարկո Ջուրիչի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորություններին:

Գոհունակություն է արտահայտվել երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայության ավելացման կապակցությամբ և պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա այցերի միջոցով շարունակել խթանել երկուստեք շահավետ քաղաքական երկխոսությունը:

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում