Հայաստան

Սուրեն Պապիկյանը Վարշավայում ծանոթացել է առաջին մեքենայացված բրիգադի սպառազինությանը

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը Վարշավայում ծանոթացել է առաջին մեքենայացված բրիգադի սպառազինությանը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է առաջին մեքենայացված բրիգադ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեսանյութ է հրապարակել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է բրիգադի տարածքում, ծանոթացել անձնակազմի ծառայության պայմաններին, ներկայացված սպառազինությանն ու ռազմական տեխնիկային»,- գրել է Թորոսյանը։

Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում Սուրեն Պապիկյանն այցելել է նաև Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան, հանդիպել հաստատության ղեկավար կազմի հետ: Նախարարին ներկայացվել են կրթական հաստատության կառուցվածքը, կրթության կազմակերպման գործընթացը, ուսումնական ծրագրերը: Նախարար Պապիկյանը հանդիպել է նաև համալսարանում ուսումնառություն անցնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների հետ:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում