Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը որակապես նոր մակարդակի է բարձրացնում հարաբերությունները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմական է համարել Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի անցկացումը՝ համոզմունք հայտնելով, որ այն որակապես նոր մակարդակի է բարձրացնում Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։

«Երբ մենք երկկողմ, փոխադարձաբար այսօրվա գագաթնաժողովն անվանում ենք առաջինը, դա նշանակում է, որ ենթադրվում է նաև երկրորդ, երրորդ և հետագա գագաթնաժողովների անցկացումը։ Ես կարծում եմ, որ այստեղ խնդիրը միայն անվանումը չէ, այլև այն, որ մեր հարաբերություններում արդեն իսկ ձևավորվել է այնպիսի ծանրակշիռ օրակարգ, որ կանխատեսելի կերպով առաջիկայում անհրաժեշտ է լինելու քննարկել մեր գագաթնաժողովների մակարդակում, իհարկե, դրանց արանքում ենթադրելով, որ անհրաժեշտ է ունենալ բավականին մանրամասն ու ծավալուն աշխատանք, ինչը և մինչև հիմա արվել է»,-նշել է վարչապետը։

Փաշինյանը գոհունակությամբ արձանագրել է, որ գագաթնաժողովի շրջանակներում  նեղ կազմով հանդիպմանն ունեցած քննարկումները  ցույց են տվել, որ օրակարգային բազմաթիվ հարցերի վերաբերյալ առկա են ընդհանրական դիրքորոշումներ և ձևավորված ըմբռնում։

«Սա նշանակում է, որ առկա է պատշաճ մթնոլորտ, որպեսզի մենք կենտրոնանանք օրակարգի իրականացման ու իրագործման վրա։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Եվրամիությանը՝ այս ընթացքում մեզ ցուցաբերած աջակցության համար, մասնավորապես՝ ժողովրդավարական ու ինստիտուցիոնալ բարեփոխումների ոլորտում։ Ես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ՝ ռազմավարություն, որը գիտակցաբար՝ որպես որոշում, որդեգրված է ՀՀ ժողովրդի կողմից»,-ընդգծել է Փաշինյանը։

Նրա գնահատմամբ՝ բոլոր այն բարեփոխումները, որ հնարավոր է եղել իրագործել հենվելով միայն քաղաքական կամքի վրա, արդեն իրականացվել են, իսկ դրանց հետագա ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ, օրենսդրական և փորձագիտական ավելի մեծ ներդրում։

«Այս առումով ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը շատ կարևոր է, և արդեն իսկ կարող եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին այդ հարցում մեզ աջակցելու համար՝ սկսած դատական իշխանության անկախության երաշխիքների խնդիրներից, շարունակած ամենատարբեր, այդ թվում՝ հիբրիդային մարտահրավերների դիմակայելու հարցով, որն, իհարկե, մեր օրակարգի խնդիր է»,-ավելացրել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ ԵՄ-ն աջակցություն կցուցաբերի ապատեղեկատվության, ատելության խոսքի տարածման խնդրի լուծման գործում՝ համապատասխան փորձի փոխանակմամբ կամ արդեն ներդրված գործիքների հասանելիության ապահովման միջոցով։

Հայերեն English Français ქართული Русский Türkçe

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում