Նոր հարվածներից հետո Արաղչին հայտարարել է, որ մերձավորարևելյան ճգնաժամը ռազմական լուծում չունի

3 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցում իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ «քաղաքական ճգնաժամը ռազմական լուծում չունի», հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X-ում գրառման մեջ Արաղչին նաև նշել է, որ Պակիստանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են։

«ԱՄՆ-ն պետք է զգույշ լինի, որ չարամիտների կողմից կրկին չներքաշվի ճահճի մեջ։ Նույնը պետք է անի նաև ԱՄԷ-ն։ «Ազատություն նախագիծը» «Փակուղի նախագիծ» է», - հավելել է դիվանագետը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր «Ազատություն նախագիծ» գործողությունը մեկնարկելու մասին, որի շրջանակում ամերիկյան ուժերը պետք է Հորմուզի նեղուցից ուղեկցեին և դուրս բերեին այնտեղ արգելափակված առևտրային նավերը։ Իրանը հայտարարել էր, որ ցանկացած նավ, որը նեղուցը կանցնի առանց իր թույլտվության, հարվածի տակ կհայտնվի։

Այս հայտարարություններից հետո, ըստ Reuters գործակալության, ԱՄՆ-ն և Իրանը նոր հարվածներ են փոխանակել Պարսից ծոցում։ Հորմուզի նեղուցում արգելափակված մի քանի նավ հայտնել է պայթյունների և հրդեհների մասին։

ԱՄՆ-ն հայտարարել է, որ ոչնչացրել է վեց փոքր ռազմական նավակ։ Իրանը հերքել է այս լուրը։  Իր հերթին, Իրանը հրթիռներով հարվածել է Արաբական Միացյալ Էմիրությունների նավթային նավահանգիստներից մեկին, որտեղ գտնվում է ամերիկյան խոշոր ռազմաբազա։ Նավահանգստում հրդեհ է բռնկվել։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն հայտարարել է, որ ամերիկյան երկու առևտրային նավ ռազմածովային ուժերի ականակիր նավերի ուղեկցությամբ անցել է Հորմուզի նեղուցով։

Իրան

ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM

Միևնույն ժամանակ Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործողությունների գործակալությունը հայտարարել է, որ ԱՄԷ-ի ափերի մոտ երկու նավ հարվածի է ենթարկվել, իսկ էմիրաթական պետական նավթային Adnoc ընկերությունը հայտնել է, որ իրանական անօդաչուները հարվածել են իր դատարկ նավթային լցանավերից մեկին։

Իրան

ԱՄԷ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում գտնվող իր լցանավը հարվածի տակ է հայտնվել

Իր հերթին, Օմանը հայտնել է, որ երկրի Բուխա քաղաքում բնակելի շենք է թիրախավորվել։ Երկու օտարերկրացի թեթև վիրավորվել է, չորս մեքենա՝ վնասվել։ Մոտակա տան ապակիները կոտրվել են։ Օմանի իշխանությունները չեն հայտնել՝ արդյոք այս միջադեպը եղել է հարձակման հետևանքով, նաև չեն հայտնել հարձակման աղբյուրը։

Հայերեն Русский

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը