Թուրքիա

Անիի կամրջի վերականգնումը սահմանի բացումից հետո մեծ զբոսաշրջային հնարավորություններ կստեղծի․ Ռուբինյան

1 րոպեի ընթերցում

Անիի կամրջի վերականգնումը սահմանի բացումից հետո մեծ զբոսաշրջային հնարավորություններ կստեղծի․ Ռուբինյան

Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնումը սահմանի բացումից հետո մեծ զբոսաշրջային հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Թուրքիայի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնումը, որի վերաբերյալ այսօր արձանագրություն ստորագրեցինք, սահմանի բացումից հետո մեծ զբոսաշրջային հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Թուրքիայի համար։ Անիի պատմական կամրջի մի ոտքը Հայաստանի տարածքում է, և սահմանի մյուս կողմում՝ Անիի ավերակների հետ համատեղ, այս հուշարձանները կարող են միասին դառնալ մեկ զբոսաշրջային ուղղություն»,– գրել է Ռուբինյանը։

Ավելի վաղ,  Հայաստանը և Թուրքիան Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում ստորագրել են Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում