Լեհաստանը բանակցություններ է վարում հանրապետությունում ԱՄՆ զորակազմի ավելացման շուրջ

2 րոպեի ընթերցում

Լեհաստանը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ երկրում ամերիկյան զորակազմի ավելացման հնարավորության շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին RMF24 ռադիոկայանի եթերում հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին։

«Մենք բանակցություններ ենք վարում Պենտագոնի հետ Լեհաստանում ամերիկյան ռազմական ներուժի ավելացման թեմայով», - ասել է նա։

Զալևսկին հավելել է, որ «Լեհաստանի մտադրությունները մնում են մշտական՝ ամերիկյան ներուժի ամրապնդումը, հատկապես (ՆԱՏՕ-ի) արևելյան թևում»։

Նա հավելել է որ Լեհաստանում ամերկացի զինվորների տեղակայման հետ կապված որոշումը պետք է կայացնի ԱՄՆ-ն։

Ընդ որում, նա չի հաստատել, որ Լեհաստանում ամերիկյան ռազմական ներկայության հնարավոր ավելացման հարցը կապված է Գերմանիայից 5000 ամերիկացի զինծառայողի դուրսբերման որոշման հետ։

Ներկայում Լեհաստանի տարածքում գտնվում է մոտ 10 000 ամերիկացի զինծառայող:

Մայիսի 2-ին Պենտագոնը կարգադրել է Գերմանիայից դուրս բերել 5000 ամերիկացի զինծառայողի: Սպասվում է, որ զորքերի դուրսբերումը կավարտվի առաջիկա 6-12 ամսվա ընթացքում: Գերմանիայում տեղակայված է մոտավորապես 38 000 ամերիկացի զինծառայող: Դա Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի խոշորագույն զորակազմն է:

Եվրոպա

Նավրոցկին և Թրամփը քննարկել են Եվրոպայում ամերիկյան զորքերի ներկայության հարցը

Հայերեն Русский