«Նոր գիրք»-17/26. Հարությունյան, Լևի, Ամիչիս

3 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Հարություն Հարությունյան, «90 ականները»

Այս գիրքը յուրատեսակ ձոն ու հոգու պարտքի մարում է այն տարիների հանդեպ, որ ապրել են մեզնից շատերը, և որոնք դարձել են քաղցր հիշողություն՝ կապելով մեզ մեր մանկության հետ: Սա վավերագրական պատումների մի յուրօրինակ ժողովածու է, որում ընդգրկված 90 ականներից յուրաքանչյուրը քեզ կծանո-թացնի կամ կտեղափոխի 90-ականների իրական կյանք, որն ապրում էին սովորական, պարզ մարդիկ, որոնք պայքարում էին ցրտի, դժվարությունների դեմ ու լավ ապագայի համար: Հեղինակային հրատարակություն։

Թարգմանական գրականություն

Մարկ Լևի, «Ընկերներ իմ, սերեր իմ»

2006-ին լույս տեսած այս վեպը երկու ամուսնալուծված տղամարդկանց՝ Անտուանի և Մաթիասի՝ վաղեմի ընկերների մասին է, որոնք որոշում են իրենց երեխաների հետ մի հարկի տակ ապրել Լոնդոնում: Նրանց համակեցությունը, որը հիմնված Է խիստ կանոնների վրա (ոչ մի կին տանը,այդ թվում՝ ոչ մի դայակ), շուտով փորձության Է ենթարկվում սիրո և առօրյա կյանքի անակնկալներով: Կերպարների ինքնատիպությամբ, կենդանի երկխոսություններով, հումորի և զգացմունքայնության շղարշով՝ Մարկ Լևին ընթերցողին տանում է դեպի թեթև և ջերմ սիրավեպ՝ ընդգծելով ընտանիքի և ընկերության կարևորությունը: Վեպը բոլոր նրանց համար է, ովքեր հուզիչ և կենսուրախ պատմություններ են սիրում: Թարգմանությունը ֆրանսերենից՝ Անուշ Գևորգյանի: Խմբագիր՝ Մարգարիտ Առաքելյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն

Էդմոնդո դե Ամիչիս, «Սիրտը։ Աշակերտի օրագիրը»

Ուսումնական մեկ տարի, որը, թվում է անսահման երկար, բայց ավարտվում է մի ակնթարթում՝ ամառայինարձակուրդով։ Ի՞նչ կլիներ, եթե յուրաքանչյուր աշակերտ դպրոցական օրագիր վարեր ու ամեն օր գրեր իր սովորական, երբեմն էլ արտառոց պատմությունները։ «Սիրտը» վեպը հենց այդպիսի օրագրայինպատմություն է։ Դպրոցական Էնրիկոն սովորում է կարդալ ու գրել, օրագրում պատմում է կյանքիամենակարևոր արժեքների՝ ընկերության, ընտանիքի, հայրենիքի, սիրո, կորուստների և փոքրիկհաղթանակների մասին։ Ամիչիսը հիշեցնում է, որ կյանքի դասերը հաճախ դասագրքերում չեն, այլդպրոցական միջանցքներում, ընկերների հետ ճանապարհին, ուսուցիչների ու ծնողների խոսքերում։ Թարգմանությունը՝ Սիրուշ Օհանյանի։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Հայերեն Русский

Աննա Հակոբյանը Երևանի խցանումների խնդիրը կապել է կառուցապատման և երթևեկության երկարաժամկետ պլանավորման հետ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը

Աբու Դաբիում մեկնարկել են ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները

Հավերժական խնդիրները՝ Սերժ Ավետիքյանի ֆիլմերում. «ՌեԱ» փառատոնին ցուցադրվեցին ռեժիսորի անիմացիոն կինոնկարները

Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ

Սվիրիդովի «Երկիր հայրական» էպիկական պոեմը՝ հիմնված Իսահակյանի բանաստեղծությունների վրա․ պրեմիերա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Եմենի հութիները և Սաուդյան Արաբիան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Լևոն Տեր–Պետրոսյանը բարեհաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ուկրաինական պատվիրակությունը Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների մեկնարկից առաջ հանդիպում է անցկացնում եվրոպացիների հետ