Սպորտ

Հայ ծանրորդները մեկնարկում են երիտասարդների աշխարհի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հայ ծանրորդները մեկնարկում են երիտասարդների աշխարհի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող ծանրորդները մեկնարկում են Եգիպտոսում կայանալիք աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային երկրորդ օրը Հայաստանից մրցաշարին կմասնակցի 65 կգ քաշային Արտուշ Գրիգորյանը: Այս քաշային ծանրորդների մրցումը կմեկնարկի մայիսի 3-ին ժամը 20:00-ին:

Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում մայիսի 2-8-ը կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությունում` Հայաստանի հավաքականների կազմերում են`  65 կգ` Արտուշ Գրիգորյանը, 71 կգ` Նարեկ Գրիգորյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, 79 կգ` Նարեկ Մկրտչյանը, 94 կգ` Վալերիկ Մովսիսյանը, 110 կգ` Գրիգոր Ղազարյանը, +110 կգ` Գագիկ Մկրտչյանը, 69 կգ` Մերի Միսակյանը, 77 կգ` Աննա Ամրոյանը, 86 կգ` Էմմա Պողոսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում