Հայաստան

Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչությունն ունի ծառայողական 33 նոր ավտոմեքենա

1 րոպեի ընթերցում

Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչությունն ունի ծառայողական 33 նոր ավտոմեքենա

Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչությունը, որի բացմանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ունի 33 նոր ավտոմեքենա (պիկապներ), որոնք ամբողջությամբ կահավորված են ժամանակակից մոբայլ համակարգերով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Նշված ավտոմեքենաներից 20-ը լրացուցիչ հագեցած են նաև հակահրդեհային տեխնիկայով։ Ծառայության կազմում ընդգրկված են 128 էկոպարեկներ, որոնք ապահովված են նոր համազգեստով և անհրաժեշտ տեխնիկական միջոցներով։ Համազգեստին ամրացված են տեսանկարահանող սարքեր։ Էկոպարեկները նաև ապահովված են պլանշետներով, որոնք հագեցած են իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների ավտոմատ կազմման ծրագրերով, ինչպես նաև ծառայողական անհրաժեշտ այլ միջոցներով՝ ձեռնաշղթաներով և մահակներով»,-նշում է տեքստում։

Բացմանը Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Տավուշը երկրորդ մարզն է, որտեղ տրվում է էկոպարեկային ծառայության աշխատանքի մեկնարկ․ առաջինը Սյունիքի մարզն է եղել։ Վարչապետն ընդգծել է, որ գործընթացը լինելու է շարունակական

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում