Ապօրինի անտառահատումներին պետք է վերջ տրվի. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության գործարկման արարողության ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ ապօրինի անտառահատումներին պետք է վերջ տրվի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն իր խոսքում կարևորել է վերաբերմունքի փոփոխությունը՝ անտառը եկամտի աղբյուր և բարեկեցության գործոն դարձնելու տեսանկյունից։

Նրա խոսքով, մասնավորապես, Տավուշի շրջանի որոշ համայնքներում, անտառահատումների փոխարեն, այժմ շրջակա անտառների շնորհիվ գործարար նոր հնարավորություն է ստեղծվել զբոսաշրջության ոլորտում, որից ավելի մեծ եկամուտներ են ստանում, քան նախկինում։

«Հետևաբար, այդ անտառը մեր մեծ հարստությունն է, որը պատկանում է մարդկանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Մենք այդ, այսպես ասած, կապիտալը ոչ թե պետք է մսխենք, այլ պետք է կարողանանք գործածել այնպես, որ ավելի ու ավելի շատ եկամուտներ բերի մարդկանց՝ ինքը մնալով ոչ միայն անձեռնմխելի, այլև՝ գնալով մեծանա, զարգանա»,-ասել է Փաշինյանը՝ այդ համատեքստում կարևորելով նաև բնապահպանական, առողջապահական խնդիրների լուծումը։

Նա ընդգծել է, որ բնության պահպանման, զարգացման ու սերունդներին փոխանցելու խնդրի լուծման առաջին գծում լինելու է նոր տրամաբանությամբ գործող Էկոպարեկային ծառայությունը՝ հագեցած տեխնիկական միջոցներով։

«Իհարկե, այս ամենն անիմաստ կլինի, եթե տեսքի հետևում չլինի բովանդակություն, չլինի իրական ծառայություն և չլինի խորը գիտակցում, թե ինչ կարևոր աշխատանք է տեղի ունենում։ Մենք մեր նպատակը պետք է իրագործենք մինչև վերջ և ապօրինի անտառահատումներին պետք է վերջ տրվի»,-շեշտել է վարչապետը՝ հավելելով, որ ծառայության գործարկումն իմաստ չի ունենա, եթե այս խնդիրը հստակ չձևակերպվի ու չկատարվի։

Հայերեն English Русский

Արգիշտի Դարբինյանը ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել և ուղևորվել Սաուդյան Արաբիա

Ղազախստանը և Գերմանիան ստորագրել են 2 միլիարդ դոլարի ավելի քան 30 առևտրային փաստաթուղթ

Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար

ՀՀ ՇՄ փոխնախարարն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք ուղղություններ

ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Զովունիում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում

ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ու «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տնօրենն այցելել են Կոտայքի և Լոռիի մի շարք ճանապարհաշինական տեղամասեր