Հայաստան

ՀՀ վարչապետը Կիրանցում մասնակցել է վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծմանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը Կիրանցում մասնակցել է վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծմանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանցում մասնակցել է վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությանը։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութից։

Վարչապետի հետ արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է 1888 թվականին։ ՀՀ կառավարության որոշմամբ և հատկացված միջոցներով վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին, ավարտին հասցվել՝ 2026-ին։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում