Գևորգ Պապոյանի խոսքով՝ ադրբեջանական բենզինի շնորհիվ է, որ Հայաստանում բենզինի գները ավելի շատ չեն բարձրացել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում է՝ եթե Հայաստանն Ադրբեջանից բենզին և դիզվառելիք ներմուծած չլիներ, հիմա բենզինի գները Հայաստանում մի քանի հարյուր դրամով ավելի բարձր կլինեին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Պապոյանն այդ մասին ասաց Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվան նվիրված շքերթի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում՝ շեշտելով, որ բենզինի գներն ամբողջ աշխարհում են բարձրացել։

«Աշխարհի շատ երկրներում բենզինի գինը 2-3 անգամ է թանկացել, իսկ Հայաստանում՝ տոկոսներով, այնպես որ պետք է շարունակենք հնարավորինս ավելի շատ դիվերսիֆիկացիան պահել, որ աշխարհաքաղաքական ցնցումները մեզ վրա հնարավորինս քիչ ազդեցություն ունենան»,-ասաց նախարարը։

Հայաստանը սկսել է Ադրբեջանից բենզին ներկրել 2025 թվականի դեկտեմբերից։ Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները, հիմնվելով պետական մարմինների տրամադրած տվյալների վրա, հայտնել էին, որ 2026 թվականի ապրիլի 14-ի դրությամբ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել  ընդհանուր  առմամբ  6312 տոննա դիզվառելիք, 979 տոննա ԱԻ-92 տեսակի բենզին և 2955 տոննա ԱԻ-95 տեսակի բենզին։ 

Հայերեն Русский

Կոլումբիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը

ԱՄՆ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են արել Խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարեդարձի կապակցությամբ

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Դան Նեգրեան ասել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինայի շուրջ բանակցություններին

Վայոց ձորում տեղի ունեցած սողանքից հետո երթևեկությունը վերականգնվել է

Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

ՈՒԵՖԱ-ն, ԱՖԿ-ն և ԿՈՆԿԱԿԱՖ-ը բաց նամակում քննադատել են ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին

Մոլդովան անօդաչու թռչող սարքի կործանումից հետո հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին

Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրի քաղաքի տներից մեկում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը

Կոլումբիայում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ՝ խլելով ավելի քան 20 մարդու կյանք

Ֆիլիպիններում օրեր շարունակ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել