Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Աշխատանքի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Աշխատանքի և աշխատողների համերաշխության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է Երևանի Ամիրյան փողոցում, շփվում քաղաքացիների հետ, շնորհակալություն հայտնում նրանց աշխատանքի համար։
Շրջայցի ընթացքում վարչապետին միացան նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Միջոցառման շրջանակներում նախատեսված է քայլերթ, որին կհաջորդի համերգ Հանրապետության հրապարակում։