ԵՄ-ն արագ մեծացնում է ռազմական ծախսերը՝ զորքերի մի մասը դուրս բերելու ԱՄՆ-ի պլանների ֆոնին. Եվրահանձնաժողով

2 րոպեի ընթերցում

ԵՄ անդամ պետություններն աննախադեպ տեմպերով մեծացնում են ռազմական ծախսերը՝ Գերմանիայում իր ներկայությունը կրճատելու ԱՄՆ-ի պլանների ֆոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիփերը Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Մենք աննախադեպ արագությամբ մեծացնում ենք ռազմական ծախսերը: Այսպես, 2023 թվականի համեմատությամբ Գերմանիան 2026 թվականին ռազմական ոլորտում ներդրել է 100 միլիարդ եվրոյով ավելի, իսկ 2029 թվականին այդ ծախսերը կավելանան 152 միլիարդ եվրոյով, այսինքն՝ երեք անգամ՝ 2023 թվականի համեմատությամբ», - Հիփերի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Այսպես է նա մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, որ Վաշինգտոնը մտադիր է շուտով որոշում կայացնել Գերմանիայում իր ռազմական ներկայությունը կրճատելու մասին:

«Մեր երկարաժամկետ դիրքորոշումն այն է, որ Միացյալ Նահանգները Եվրոպայի անվտանգության ապահովման հարցերում առանցքային գործընկեր է: Մենք կարծում ենք, որ ամերիկյան զորքերի ներկայությունը Եվրոպայում նաև համապատասխանում է Միացյալ Նահանգների շահերին՝ պաշտպանելու իր գլոբալ դերն աշխարհում», - ընդգծել է Հիփերը:

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն դիտարկում է Գերմանիայում իր զինված ուժերի թվաքանակի կրճատման հարցը. Թրամփ

Հայերեն Русский

Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters

«Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողով. սպասվող ծրագրերը

ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները

Հեռախոսների IMEI համարների գրանցման նախագիծը կլրամշակվի մինչև երկու ամսում. Դավիթ Թադևոսյան

Արգիշտի Դարբինյանը ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել և ուղևորվել Սաուդյան Արաբիա

Ղազախստանը և Գերմանիան ստորագրել են 2 միլիարդ դոլարի ավելի քան 30 առևտրային փաստաթուղթ

Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար

ՀՀ ՇՄ փոխնախարարն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք ուղղություններ

ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր